Սիրիայի Համա նահանգի արևելքում գտնվող Ալ-Սալամիյա քաղաքի Վադի ալ-Ազիբ շրջանում ահաբեկիչների թողած երկու ականները պայթել են, որի հետևանքով զոհվել է 18 մարդ և վիրավորվել 3 մարդ:
Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։
Վիրավորները լուրջ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Սալամիայի հիվանդանոց: