Արթուր Վանեցյանը հիմա էլ իմ ընկերն է․ Ռուբեն Վարդազարյան

Արթուր Վանեցյանի հետ մեր ընկերությունը սկսվել է 1990-ական թվականներից, ես աշխատում էի կառավարությունում, իսկ Վանեցյանը դեռ ուսանող էր և դրանք շարունակվում են մինչև օրս։ Ազգային ժողովում՝ պատասխանելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին, ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Նրա խոսքով՝ դեռ դատավորի պաշտոնը զբաղեցնելիս բազմաթիվ անգամներ գործ է ունեցել Վանեցյանի հետ և ընկերական հարաբերությունը նպաստել են գործնականի զարգացմանը։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արթուր Վանեցյանի չունի, չի ունեցել և չի էլ կարող ունենալ իմ նկատմամբ որևէ ազդեցություն»,-նշեց Վարդազարյանը՝ հավելելով, որ եթե նման ճնշում զգա, այդ մասին համապատասխան հաղորդում կներկայացնի գլխավոր դատախազություն։

ԲԴԽ նախագահը նշեց, որ ջանք չի խնայի դատական համակարգը քաղաքական ազդեցություններից զերծ պահելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել