Ազգային ժողովն այսօր՝ մարտի 3-ին քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց երեք թեկնածուներից մեկի՝ Արմեն Հայկյանցին։
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն է 1973 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում:
Կրթություն
1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1996 և 1997 թվականներին վերապատրաստում է անցել Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական համալսարանում:
1996 թվականին վերապատրաստվել է Գերմանիայի Պասսաուի համալսարանում:
1998 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան:
2005 թվականից 2007 թվականը սովորել է ՌԴ Նախագահին կից պետական ծառայության ակադեմիայի առկա դոկտորանտուրայում:
2013 թվականին վերապատրաստվել է Գյոթեի անվան լեզուների ինստիտուտում (Բոնն, Գերմանիա)
2018 թվականին վերապատրաստվել է Արևելյան Եվրոպայի երկրների իրավունքի ինստիտուտում (Քիլ, Գերմանիա):
Աշխատանքային փորձ
1998 թվականից 2002 թվականը եղել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ:
1999 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է: Արտոնագիրը կասեցված է ապրիլից:
2000 թվականից 2004 թվականն աշխատել է ամերիկյան առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր իրավաբան:
2002 թվականից 2003 թվականը դասախոսել է ՀՀ Կառավարման ակադեմիայում:
2002 թվականից 2012 թվականը եղել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ:
2004 թվականից 2005 թվականն աշխատել է որպես ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության պետի տեղակալ:
2004 թվականից 2005 թվականը հանդիսացել է ՀՀ ԱԺ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղությամբ հանրային իրազեկության բարձրացման և մարդու իրավունքների պաշտպանության համատեղ ծրագրի Ազգային տնօրեն:
2004 թվականից 2017 թվականը դասախոսել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում:
2007 թվականից 2008 թվականը դասախոսել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:
2009 թվականից 2010 թվականն աշխատել է «Հայկական զարգացման բանկ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր իրավաբան:
2012 թվականից առ այսօր ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր է:
2014 թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի բարեփոխման՝ ՀՀ ԱՆ աշխատանքային խմբի անդամ:
2020 թվականի ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ ՆՀ-73-Ա հրամանագրով նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար:
Այլ տեղեկություններ
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:
1998 թվականից 2000 թվականը հանդիսացել է «Իրավագիտության հարցեր» միջբուհական ամսագրի քարտուղար:
Հանդիսանում է Իրավագիտություն 001 մասնագիտական խորհրդի անդամ:
Ունի ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
Մեկ մենագրության, մեկ բուհական դասագրքի, մեկ գիտագործնական ձեռնարկի և չորս տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է, բուհական երկու դասագրքերի համահեղինակ:
Զինվորական կոչումը՝ պահեստազորի սպա, լեյտենանտ:
Մանրամասները՝ տեսանյութում