ԱԺ-ում ներկայացվեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցի կենսագրությունը

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 3-ին քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց երեք թեկնածուներից մեկի՝ Արմեն Հայկյանցին։

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն է 1973 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում:

Կրթություն

1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1996 և 1997 թվականներին վերապատրաստում է անցել Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական համալսարանում:

1996 թվականին վերապատրաստվել է Գերմանիայի Պասսաուի համալսարանում:

1998 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան:

2005 թվականից 2007 թվականը սովորել է ՌԴ Նախագահին կից պետական ծառայության ակադեմիայի առկա դոկտորանտուրայում:

2013 թվականին վերապատրաստվել է Գյոթեի անվան լեզուների ինստիտուտում (Բոնն, Գերմանիա)

2018  թվականին վերապատրաստվել է Արևելյան Եվրոպայի երկրների իրավունքի ինստիտուտում (Քիլ, Գերմանիա):

Աշխատանքային փորձ

1998 թվականից 2002 թվականը եղել է  ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ:

1999 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է: Արտոնագիրը կասեցված է ապրիլից:

2000 թվականից 2004 թվականն աշխատել է ամերիկյան առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր իրավաբան:

2002 թվականից 2003 թվականը դասախոսել է ՀՀ  Կառավարման ակադեմիայում:

2002 թվականից 2012 թվականը եղել է  ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ:

2004 թվականից 2005 թվականն աշխատել է որպես ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության պետի տեղակալ:

2004 թվականից 2005  թվականը հանդիսացել է ՀՀ ԱԺ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղությամբ հանրային իրազեկության բարձրացման և մարդու իրավունքների պաշտպանության համատեղ ծրագրի Ազգային տնօրեն:

2004 թվականից 2017 թվականը դասախոսել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում:

2007 թվականից 2008 թվականը դասախոսել է  Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:

2009 թվականից 2010 թվականն աշխատել է «Հայկական զարգացման բանկ» ՓԲԸ-ում՝ որպես  գլխավոր իրավաբան:

2012 թվականից առ այսօր ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր է:

2014 թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի բարեփոխման՝ ՀՀ ԱՆ  աշխատանքային խմբի անդամ:

2020 թվականի ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ ՆՀ-73-Ա հրամանագրով նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար:

Այլ տեղեկություններ

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:

1998 թվականից 2000 թվականը հանդիսացել է «Իրավագիտության հարցեր» միջբուհական ամսագրի քարտուղար:

Հանդիսանում է Իրավագիտություն 001 մասնագիտական խորհրդի անդամ:

Ունի ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

Մեկ մենագրության, մեկ բուհական դասագրքի, մեկ գիտագործնական ձեռնարկի և չորս տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է, բուհական երկու դասագրքերի համահեղինակ:

Զինվորական կոչումը՝ պահեստազորի սպա, լեյտենանտ:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել