ՌԴ-ն հերթական մարդասիրական օգնությունն է ցուցաբերել Ադրբեջանին

ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել բեռների տարանցումը 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանին անցած տարածքներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Տեղեկացվում է, որ սոցիալական նշանակության օբյեկտների ու բնակելի տների էներգաապահովման ու ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար ՌԴ մարդասիրական արձագանքման կենտրոնի շարասյունը, որը բաղկացած է եղել 25 «Կամազ» մակնիշի ավտոմեքենայից ու ուղեկցող մեքենաներից։ Նշվում է, որ Քարվաճառի շրջան է հասցվել 180 տոննա բեռ։ Տեղեկացվում է, որ ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև անցյալ տարվա նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության հիման վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել