Դեկտեմբերին դերասան Ժերար Դեպարդիեին մեղադրանք էր առաջադրվել բռնաբարության համար, հաղորդում է AFP-ը՝ վկայակոչելով դատարանի աղբյուրները:
Երիտասարդ դերասանուհին Դեպարդիեին մեղադրել է երկու բռնաբարությունների և սեռական ոտնձգությունների մեջ, որոնք, ենթադրաբար, տեղի են ունեցել դերասանի Փարիզի առանձնատանը: 2019-ի ամռանը դատախազը գործի իննամսյա քննությունից հետո դադարեցրել էր այն, բայց կինը վիճարկել է այս որոշումը, և քննությունը վերսկսվել է:
Դերասանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, նա մնում է ազատ ՝ առանց սահմանափակումների։
Դեպարդիեի փաստաբան Էրվե Թեմիմեն հայտնել է, որ դերասանը հերքում է մեղադրանքը և «ափսոսանք է հայտնում այս տեղեկատվության հրապարակման կապակցությամբ»:
Դեպարդյեն ռուսական անձնագիր է ստացել 2013 թ.