Գլխավոր դատախազությունը շուրջ 240 հազար դրամով կոնյակներ ու հուշանվեր տակառ է գնել

Գլխավոր դատախազությունը 2020 թվականի դեկտեմբերի 24-ին պայմանագիր է կնքել «ԱՐՏԷՔՍԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որով կոնյակներ է գնել։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության Armeps համակարգից։

Պայմանագրի համաձայն, գնվել է 5 հատ 0․7 լիտր տարողության կոնյակ «Նաիրի», յուրաքանչյուրը՝ շուրջ 17 հազար դրամ, ընդհանուր՝ 207․500 դրամ։

 

Սրանից բացի, դատախազությունը գնել է նաև հուշանվեր տակառ։ Այս գնման պայմանագիրը կնքվել է 2020 թ-ի դեկտեմբերի 11-ին, «Գրետա Շահգելդյան» ԱՁ-ի հետ։

Տակառն արժեցել է 28 հազար դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել