Գլխավոր դատախազությունը 2020 թվականի դեկտեմբերի 24-ին պայմանագիր է կնքել «ԱՐՏԷՔՍԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որով կոնյակներ է գնել։
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության Armeps համակարգից։
Պայմանագրի համաձայն, գնվել է 5 հատ 0․7 լիտր տարողության կոնյակ «Նաիրի», յուրաքանչյուրը՝ շուրջ 17 հազար դրամ, ընդհանուր՝ 207․500 դրամ։
Սրանից բացի, դատախազությունը գնել է նաև հուշանվեր տակառ։ Այս գնման պայմանագիրը կնքվել է 2020 թ-ի դեկտեմբերի 11-ին, «Գրետա Շահգելդյան» ԱՁ-ի հետ։
Տակառն արժեցել է 28 հազար դրամ։