Գերմանիայի դաշնային կառավարությունը որոշում է կայացրել երկրում կարանտինը երկարաձգել մինչև մարտի 7-ը: Միևնույն ժամանակ, նախատեսվում է, մասնավորապես, վարսավիրանոցների բացում մարտի 1-ից` հիգիենայի կանոնների պահպանմամբ:
Դպրոցները բացելու որոշումը պետք է կայացնեն դաշնային հողերը:
Գերմանիայում խիստ սահմանափակումների ռեժիմը գործում է դեկտեմբերի 16-ից: