Արարատ լեռը, որն ավելի քան հինգ տարի փակ է զբոսաշրջիկների և ալպինիստների համար, փետրվարի 4-ից կրկին հասանելի կդառնա բարձրանալու համար, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է Թուրքիայի լեռնագնացության ֆեդերացիան:
Արարատը հայտարարվել էր «հատուկ անվտանգության գոտի» և այցելությունների համար հասանելի չէր 2015-ից, երբ գործողությունները վերսկսվեցին երկրի արևելքում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ:
«Երկար դադարից հետո սկսվում են ձմեռային վերելքները Արարատ լեռ: Առաջինը կկատարեն մեր ֆեդերացիայի մարզիչները», – ասել են ֆեդերացիայից: