Որոշ լրատվականներ, անդրադառնալով Մոսկվայում սպասվելիք եռակողմ հանդիպմանը, մանիպուլացնում ու կեղծիք են տարածում Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողակարգի վերաբերյալ։ Գրում են, թե վերջինիս ընդունել են ոչ հարիր և, իբր, ռուս պաշտոնյան հրաժարվել է վարչապետի ձեռքը սեղմել։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով երկու երկրների ղեկավարների ժամանման կադրերը, հայտնում է, որ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ղեկավարներին ընդունել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և երկուսի պարագայում էլ ձեռքսեղմում չի եղել։
Տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ կառավարությունից։
Մանրամասները` տեսանյութում