Մինչև բնակարան գնելը ինքնուրույն ստուգեք՝ շենքի կառուցման համար շինարարական թույլտվություն կա՞, թե՝ ոչ

Բնակարան ձեռք բերելուց առաջ, հետագա խնդիրներից խուսափելու համար կարող եք ինքնուրույն, առցանց տարբերակով շատ արագ ճշտել՝ տվյալ շենքը, տունը ունի՞ շինարարարական թույլտվություն, թե՝ ոչ։

Նոր կառուցվելիք կամ կառուցման ընթացքում գտնվող բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելիս Ազգային հիփոթեքային ընկերությունը հորդորում է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների վրա։ Միջազգային փորձը վկայում է, որ նման շենքերից բնակարանների ձեռքբերման դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շենքերի ավարտվածության աստիճանի վրա՝ ֆինանսական հետագա հնարավոր կորուստներից խուսափելու համար։ Առանց պայմանագրերի կնքման և համապատասխան փաստաթղթերի առկայության (նախագծման թույլտվություն, շինարարության թույլտվություն և այլն) պետք չէ վճարել կանխավճար և/կամ նախավճար:

Վերը նշվածին չհետևելը  պոտենցիալ գնորդ-վարկառուների համար հղի է հնարավոր ֆինանսական կորուստներ ունենալու զգալի ռիսկերով, քանի որ շենք/շինությունների չկառուցման և/կամ անավարտ մնալու ռիսկերը կրում են գնորդ-վարկառուները:

Իրավաբան.net-ը տեղեկացնում է, որ սա կարելի է ճշտել Երևանի քաղաքապետարանից։ Պետք է անցնել շինարարական թույլտվություններ բաժինը և լրացնել ձեզ հետաքրքրող շինության տվյալները՝ նշելով․

> վարչական շրջանը,

>  նպատակային նշանակությունը․ ընտրել՝

  • բնակելի շինություն,
  • հասարակականշինություն,
  • արտադրական շինություն

>  օբյեկտի նշանակությունը․ ընտրել՝

  • Ընտրել բոլորը
  • Հասարակական տարածքը բնակելիի վերակառուցում
  • Բնակելի տան ընդլայնում
  • Բնակելի տան կառուցում
  • Պարսպի կառուցում
  • Բնակելի տան վերակառուցում
  • Օժանդակ կառույցի կազմակերպում
  • Բնակարանի վերակառուցում
  • Կցակառույցի կառուցում
  • Բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցում
  • Ավտոտնակի կառուցում
  • Բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում
  • Բնակելի տան հարկի ավելացում
  • Բնակելի և հասարակական շինության վերակառուցում
  • Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցում
  • Բնակելի և հասարակական շինության կառուցում
  • Ձեղնահարկի կառուցում
  • Արտադրական տարածքը բնակելիի վերակառուցում

Կարող եք գրել նաև հասցեն, կառուցապատողի տվյալները։

Ստուգելու համար անցեք այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել