Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի այս տարվա վերջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Մասնակցում էին ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության, իրավաբանական վարչությունների պետերը ու կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիստի օրակարգում ոստիկանության 5 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի ու եզրակացությունների քննարկումն էր։
Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ 1 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ 3 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը»,- նշված է հաղորդագրության մեջ։