Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, COVID-19- ի տարածման հետ կապված իրավիճակը պարզաբանելով, ասել է՝ սա պատերազմ է մարդկության և վիրուսների աշխարհի միջև:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Սա պատերազմ է մարդկության և վիրուսների աշխարհի միջև», – ասել է Վուինովիչը՝ խոսելով COVID-19- ի հետ կապված իրավիճակի մասին Նաիլի Ասկերզադեի «Վտանգավոր վիրուս. Առաջին տարի» ֆիլմում «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր համաճարակ։ ԱՀԿ վերջին տվյալների համաձայն ՝ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 70 միլիոնը, մահացությունների թիվը հասել է գրեթե 1,6 միլիոնի: