Փոփոխություն հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դեկտեմբերի 8-ին հրաման է ստորագրել 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Հրամանում մասնավորպես ասված է․

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2020 թվականի մայիսի 20-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 09-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ հավելված) 8-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) դիվանագիտական աշխատանքի անցած ծնողների (օրինական ներկայացուցիչների) երեխաների համար՝ առավելագույնը 1 կիսամյակ, կամ օտարերկրյա պետություններում ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ ժամանակավոր գտնվող երեխաների համար՝ առավելագույնը 20 օր, եթե կրթության իրավունքը չի իրացվել տվյալ երկրում, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերի»:

2. Հավելվածի 8-րդ կետի 7-րդ ենթակետում՝ «Սփյուռքում բնակվող, ինչպես նաև Սփյուռքում բնակվող և Հայաստանի Հանրապետություն վերադառնալ ցանկացող ընտանիքների երեխաների համար» բառերից հետո լրացնել «(ՀՈւԿ-ի միջոցով)» բառերը:

3. Հավելվածի 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` 8.1-ին կետ.

«8.1. Սույն կարգի 8-րդ կետի 1-5-րդ ենթակետերը գործում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների համար:»

4. Հավելվածի 9-րդ կետում «(բացառությամբ՝ ամփոփիչ ատեստավորման)» բառերը փոխարինել «(բացառությամբ՝ սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, սովորողի փոխադրման)» բառերով:

Ստացվում է, որ աշակերտները թեմատիկները և կիսամյակային ամփոփիչ աշխատանքները գրում են դպրոցում ՝ առկա եղանակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել