Շունը, վիրավոր զինվորի մեքենայի հետևից վազելով, հասել է Երևան

Շունը, վիրավոր զինվորին տեղափոխող մեքենայի հետևից վազելով, հասել է Երևան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Շունը մինչ օրս հիվանդանոցի մուտքի մոտ է։

«Իսկական Հավատարիմը։ Նա վիրավոր զինվորի շտապ օգնության մեքենայի հետևից եկել, հասել է մինչև Երևան․․․ և մինչ օրս հիվանդանոցի մուտքից այն կողմ չի գնում»,-ասվում է գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել