Խծաբերդ ու Հին թաղեր գյուղերը մնացել են հայկական կողմին․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի վերաբերյալ ռուսական ռազմական ներկայիս քարտեզները միշտ հարցեր են առաջացրել։ Երեկ հայտնի դարձավ, որ Խծաբերդ ու Հին թաղեր գյուղերում հայկական ջոկատների առկայության պայմաններում էդ գյուղերը մնացել են հայկական կողմին։ Դրան կարելի է ավելացնել նաև Քիսավան գյուղը։ Քարտեզներում էդ տարածքները նշված են որպես ադրբեջանական։ Անկեղծ ասած, չէի գրում դրա մասին, որովհետև մարդիկ էնքան են անհավատ դարձել, որ եթե դրա մասին ռուսական քաղաքական ղեկավարությունը չի ասում ու մի հատ էլ տեսանյութ հրապարակում, հարձակվում են ասողի վրա։ Հնարավոր է՝ նաև ուրիշ գյուղերում։ Խծաբերդից դեպի արևելք, Տումի գյուղ, էլի հայկական դիրքեր են մնացել։ Եթե ճիշտ եմ հիշում, տարածքը կոչվում է Ռաշիդի քար։ Դրանք բարձրադիր դիրքեր են՝ հարմար անվտանգությունն ապահովելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել