Մահացել է Սերժ Սարգսյանի տիկինը՝ Ռիտա Սարգսյանը

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, մահացել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը՝ Ռիտա Սարգսյանը։

Այս մասին նախագհի աշխատակազմից հայտնում են․ «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 20-ին, կյանքի 58-րդ տարում մահացել է ՀՀ երրորդ նախագահի տիկինը՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը իր խորին ցավակցությունն ու վշտակցություն է հայտնում նախագահ Սերժ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»։

Նշենք, որ նոյեմբերի 18-ին ՀՀ 3-րդ նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը մտահոգիչ է:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տիկին Ռիտան բացառիկ էր․․․ Նա կարողացավ բազում ու բազմաթիվ առողջ ժպիտներ պարգևել ․․․
Աստված հոգին լուսավորի»։

Ռիտա Սարգսյանը ծնվել է 1962թ., Ստեփանակերտում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել