Րաֆֆի Հովհաննիսյանն աղոթեց նաև Սերժ Սարգսյանի և Վեհփառ Հայրապետի համար

Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Ծիծեռնակաբերդում ծաղիկ դրեց և երթի մասնակիցների հետ արտասանեց Հայր մերը: Այնուհետև երգեցին ՀՀ օրհներգը:

Երթի մասնակիցներին էր միացել նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով ևս աղոթեց:
Վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակից ելք գտնելու ուղիներ պետք է փնտրել հենց վաղը:

Նա շարժվեց է դեպի Ազատության հրապարակ, իսկ ժողովրդի հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը ժամը վեցին:

Աղբյուր` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել