Բախում Րաֆֆի Հովհաննիսյանի և ոստիկանների միջև. (Տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել ոստիկանների գործողությունների վերաբերյալ.

 

«Այսօր ժ.10:30-ի մոտակայքում Նոր Հայաստանի երդմնակալությանը մասնակցելու նպատակով մարզերից դեպի Ազատության հրապարակ երթով շտապող մի խումբ քաղաքացիների հանդեպ ոստիկանության ներկայացուցիչները իրենց թույլ են տվել ապօրինի գործողություններ և հրահրել են քաշքշուք, մասնավորապես՝ մինչ այդ իրենց ամբողջ երթուղին խաղաղ, առանց միջադեպերի անցած քաղաքացիների, այդ թվում կանանց և երեխաների, որոնց թվում նաև ժողովրդին ուղեկցող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մոր և երեխայի հանդեպ, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ ոստիկանները բիրտ գործողությունների են դիմել, հրմշտել են և ձեռք են բարձրացրել նրանց վրա:

 

Իսկ հենց այս պահին Դեմիրճյան-Պրոշյան խաչմերուկի վրա ոստիկանությունը արգելափակել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ իրականացվող ժողովրդի երթը դեպի Բաղրամյան պողոտա: Նշենք նաև, որ տարածքում են գտնվում Պաշտպանության նախարարության զորքեր:

 

Խստորեն դատապարտում ենք ոստիկանների այս ապօրինի գործողությունը, անհամարժեք և ծառայամիտ պահվածքը: Պահանջում ենք դադարեցնել Ազատության հրապարակում տեղի ունենալիք Նոր Հայաստանի երդմնակալության արարողության շուրջ արհեստական լարվածության հրահրումը, որի հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի Ոստիկանության և նրա քաղաքական պատվիրատու գործող դե-ֆակտո նախագահի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել