«Արցախբանկ» ՓԲԸ-ն իրազեկում է իր հաճախորդներին․
«Հարգելի հաճախորդներ
Տեղեկացնում ենք, որ «Արցախբանկ» ՓԲԸ աշխատում է բնականոն ռեժիմով և քաղաքացիներին լիարժեք մատուցում բանկային ծառայություներ, այդ թվում Բանկի կողմից թողարկված բոլոր բանկային քարտերով:
Արցախբանկի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությունը ուղղված է բանկի աշխատանքը խաթարելուն: Ուստի, հորդորում ենք բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և չստեղծել անհիմն խուճապային իրավիճակ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Բանկի մասնաճյուղեր, ինչպես նաև Գլխամասային գրասենյակ՝ 060 747769, 060 747779 ներքին՝ 110 կամ 180 հեռախոսահամարներով:
Բանկի մասնաճյուղերի հասցեներին և հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Շնորհակալություն ենք հայտնում «Արցախբանկ» ՓԲԸ ծառայություններից օգտվելու համար:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից»: