«Արցախբանկը» տեղեկացնում է իր քարտապաններին․ բանկն աշխատում է բնականոն ռեժիմով

«Արցախբանկ» ՓԲԸ-ն իրազեկում է իր հաճախորդներին․

«Հարգելի հաճախորդներ

Տեղեկացնում ենք, որ «Արցախբանկ» ՓԲԸ աշխատում է բնականոն ռեժիմով և քաղաքացիներին լիարժեք մատուցում բանկային ծառայություներ, այդ թվում Բանկի կողմից թողարկված բոլոր բանկային քարտերով:

Արցախբանկի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությունը ուղղված է բանկի աշխատանքը խաթարելուն: Ուստի, հորդորում ենք բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և չստեղծել անհիմն խուճապային իրավիճակ:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Բանկի մասնաճյուղեր, ինչպես նաև Գլխամասային գրասենյակ՝ 060 747769, 060 747779 ներքին՝ 110 կամ 180 հեռախոսահամարներով:

Բանկի մասնաճյուղերի հասցեներին և հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Շնորհակալություն ենք հայտնում «Արցախբանկ» ՓԲԸ ծառայություններից օգտվելու համար:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել