Թուրքիայի արևմտյան երկրաշարժում տուժածների թիվը հասել է 321-ի, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր վեց զոհի և 257 վիրավորների մասին:
Հիշեցնենք, որ ուրբաթ կեսօրին, 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արեւմուտքում։ Երկրաշարժը զգացվել է նաև մոտակա Հունական կղզիներում. Հույն սեյսմոլոգները գնահատել են դրա ուժգնությունը 6.9 բալ: Հաղորդվում է, որ առնվազն 20 շենք փլուզվել է Իզմիրում: