Մեծ հայրենասեր և բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերում․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտոնւմ է․

««PMA Venture Capital» խմբի հիմնադիր, Մեծ հայրենասեր եւ բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերում իմ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին։ Գումարը հատկացվում է COVID-19-ի դեմ պայքարի համար։

Եթե ասեմ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, կնշանակի ոչինչ չասացի։

Ուզում եմ պարզապես վստահեցնել, որ այդ գումարն ամբողջությամբ՝ միանվագ ճանապարհով (կախված պատերազմական իրավիճակի հետագա ընթացքից) կամ դրա յուրաքանչյուր ցենտը՝ երկարաժամկետ կտրվածքով, կծախսվի բացառապես ի շահ մեր պետության եւ ժողովրդի։ Եւ ես հաշվետու եմ ծախսված ամեն լումայի համար։

Հ.Գ. Մեծանուն բարերարը հուլիսյան մարտերի օրերին էլ 250 հազար դոլար էր փոխանցել մեզ՝ «զինվորների համար»։ Այդ գումարը կուղղվի զինվորների վերականգնողական բուժմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել