Լավրովը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում:

«Բանակցությունների ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների` հոկտեմբերի 10-ին ձեռբերված հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը», – ասվում է ՌԴ ԱԳՆ կայքի հայտարարության մեջ:

Նրանք նաև «վերահաստատել են առարկայական բանակցությունների մեկնարկի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված համաձայնության կարևորությունը` հիմնարար սկզբունքների հիման վրա շուտափույթ խաղաղ կարգավորմանը հասնելու համար` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել