Մայոր Արամայիս Թևանյանը խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա․ ՊՆ խոսնակ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը շարունակում է ներկայացնել հերոսական դրվագները․

«Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը ցուցաբերել է նախաձեռնություն, ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա: Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղել հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել