ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ղարաբաղյան հակամարտության կողմերին հաշտության կոչ է արել, իսկ արտաքին ուժերին հորդորել է չմիջամտել:
«Մենք դեմ ենք, որ հակամարտությունը դառնա միջազգային: Մենք կարծում ենք, որ դրսի ուժերը պետք է դրանից դուրս մնան: Մենք հրադադարի կոչ ենք անում: Մենք ուզում ենք, որ երկու կողմերն էլ հետ քաշվել: Խոսել ենք երկու երկրների ղեկավարների հետ՝ կոչ անելով անել դա», – ասել է Պոմպեոն Fox News- ին:
«Հուսով ենք, որ առաջիկա օրերին նրանք կհասկանան, որ բռնությունը չի լուծի … էթնիկ և քաղաքական հակամարտություններն ու վեճերը, և որ երրորդ կողմերի գոյությունը միայն կբարդացնի իրավիճկաը», – հավելել է Պոմպեոն: