ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական իշխանությունները ամեն ինչ պետք է անեն, որ մարտական գործողությունները երկար չտևեն. Սեյրան Օհանյան

ՀՀ և ԱՀ քաղաքական և ռազմաքաղաքական իշխանությունները, ՀՀ դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսը ամեն ինչ պետք է անեն, որ մարտական գործողությունները երկար չտևեն, Ստեփանակերտում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Վատ բանակցային գործընթացն ավելի լավ է, քան լավ մարտական գործողությունը, որովհետև մարտական գործողությունների ժամանակ զոհեր, տարբեր կորուստներ են լինում», – ասաց նա:

«Ես կուզեի,որ կամավորները, ովքեր այսօր լրացրել են ՊԲ շարքերը, այսուհետև զինկոմիսարիատների միջոցով իրենց զինվորական նախանշվածության համաձայն ներկայանան իրենց ստորաբաժանումներ, որովհետև իրենք պետք է ըստ իրենց նշանակության իրենց մասնագիտական խնդիրները կատարեն»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել