Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց սահմանային իրավիճակը։
«Սա Ադրբեջանի փորձն է՝ Արցախի, Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով և Լեռնային Ղարաբաղն օկուպացնել ու սա ակնհայտ ագրեսիայի գործողություն է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաև Հայաստանի սահմանների վրա հարձակման վրա անմիջական սպառնալիք, ՀՀ կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Այս պահի դրությամբ իրականացվում է առաջին շարակարգի՝ այսինքն մասնակի զորահավաք, բայց մենք որոշել ենք հենց էդպիսի որոշում ընդունել, որպեսզի իրավիճակին օպերատիվ անրձագանքելու, ըստ անհրաժեշտության, հնարավորություն ունենանք»,-ասաց վարչապետը։
Նա նշեց, որ զոհեր ունենք թե՛ զինվորականներից, թե՛ խաղաղ բնակիչներից։
«Կամ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի հայության իրավունքներից, ինքնորոշման իրավունքից, կամ ստանում ենք պատերազմ։ Եվ այս կոնտեքստն է, որ այսօր մեզ բերում է այսպիսի կոնֆլիկտի։ Հայաստանի ժոովուրդը պետք է ամուր կանգնի Արցախի ժողվորդի պաշտպանության դիրեքերում։ Սա մեր, չափազանցություն չհնչի՝ ասել, մեր հազարամյա գոյամարտի հերթական և գուցե ամենակարևոր հանգրվանն է»,-ասաց վարչապետը։
Նա նշեց, որ չի եկել որպես գերագույն գլխավոր հրամանատար ասելու, թե ինչին են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները։ «Այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես։ Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի։ Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի։ Հայ ժողովուրդն ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնած լինի այս հողի վրա»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Մանրամասները՝ տեսանյութում