Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանին շնորհակալագրով պարգեւատրելու մասին որոշումը Նիկոլ Փաշինյանը չեղյալ է համարել:
Թե ո՞րն է եղել պատճառը, Իրավաբան.net-ը պարզել է Արթուր Ասոյանի ղեկավարած գրասենյակից:
«Պարոն Ասոյանին բարեխիղճ աշխատանքի համար ավելի բարձր պարգև է շնորհվելու, իսկ թե ինչ պարգև՝ չեմ կարող ասել այս պահին», – ասացին վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների համակարգման գրասենյակից: