Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին որոշում էր ստորագրել, որով պարգևատրումներ էր արել։
Վարչապետի շնորհակալագրով խրախուսվել էին մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով Ասոյանի անունը հանվել է պարգևատրվողների ցանկից։
Այսօր նրա մոտ քննարկվել էր Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների՝ 2019թ. գործունության և 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների հաշվետվությունը, որից ժամեր անց պաշտոնանկ էր արվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը՝ Գեորգի Ավետիսյանը։