Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության հրավիրած հանրահավաքի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդլայնված նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ներկուսակցական հարցեր են քննարկել։

Նա նշեց, որ խիստ մտահոգված է դաշնակից կուսակցությունների (ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք») հրավիրած հանրահավաքով, քանի որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակը այս պահին կայուն չէ։

«Հրավիրված հանրահավաքը, եռյակի պարագայում, ունի իր անձնական շահերը։ Կոնկրետ, ԲՀԿ-ի դեպքում՝ քրեական գործերի հետ կապված Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ քաղաքական ապաստարան ձևավորելու միտում է։ ՀՅԴ-ի պարագայում՝ քաղաքականության մեջ ռեստարտի փորձն է։ Արթուր Վանեցյանի պարագայում ես զերծ կմնամ մեկնաբանություններից, չեմ ուզում այս պահին դրա մասին խոսել»,-նշել է Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ իշխանությունը ուղիղ կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ․ «Մենք բոլոր դժգոհությունների և մտահոգությունների մասին քաղաքացիների հետ զրուցում ենք, լսում ենք այդ ամենը։ Դա կարելի էր անել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պայմաններում, ինչը այդ ուժերից 2-ը չարեցին»։

Նրա խոսքով՝ որևէ քննադատության և բանավեճի, նրանց առաջ քաշած օրակարգը, չի դիմանա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել