ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին որոշում է ստորագրել Սմբատ Գոգյանին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սմբատ Գոգյանին 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել մայիսի 14–ին, սակայն Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ չէր ստորագրում այն: