Ալկոհոլային թունավորումից մահվան դեպքերը հասան 20-ի

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:

Դեռևս շարունակում է բուժում ստանալ 1 պացիենտ` Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

  • Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին նախ հայտարարեց, որ ունենք 11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»: Ավելի ուշ ԱՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ մահվան դեպքերից մեկը գրանցվել է այլ պատճառով։
  • Քննչական կոմիտեն հորդորել է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն։
  • Սեպտեմբերի 2-ին հայտարարվեց մահվան 14 դեպքի մասին։
  • Սեպտեմբերի 5-ի դրությամբ մահերի թիվը 17-ն է։ 3 անձի մոտ ի հայտ է եկել կուրություն, 12-ը ծանր, ծայրահեղ ծանր վիճակում են։
  • Սեպտեմբերի 7-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործով 3 անձ է ձերբակալվել։
  • Սեպտեմբերի 9-ին ԱՆ-ն հայտնեց, որ թունավորման 46 դեպք է գրանցվել, 18-ը մահացել են, 6-ը՝ կուրացել։
  • Սեպտեմբերի 9-ին ՔԿ-ն հայտնեց, որ մեղադրվող 3 անձիք կալանավորված են։
  • Սեպտեմբերի 10-ին առողջապահության նախարարությունը հայտնեց մահվան 19-րդ դեպքի մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել