Արտակարգ միջադեպ` ՀՀ Ազգային ժողովի բակում

Իրավաբան.net-ին ՀՀ Ազգային ժողովից փոխանցեցին, որ այսօր, ժամը 14:30-ի սահմաններում, միջին տարիքի մի տղամարդ դանակով ներխուժել է Ազգային ժողովի բակ և հնչեցրել սպառնալիքներ: Տղամարդը չի ենթարկվել ԱԺ պահպանության ծառայության աշխատակիցների՝ դանակը նետելու հրահանգին:

Միջադեպի կապակցությամբ ոստիկանները օգնության են կանչել ՀՀ Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցներին, վերջիններս օդ են կրակել, սակայն տղամարդը չի ենթարկվել, որից հետո ստիպված են եղել կրակել նրա ոտքին:

Վիրավորին առաջին բուժօգնությունը ցուցաբերել է ՀՀ Ազգային ժողովի բժշկուհին՝ մինչ շտապ բժշկական օգնության ժամանումը, որից հետո վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: ՀՀ Ազգային ժողովի տարածքը ներկայումս գտնվում է իրավապահներ մարմինների հսկողության ներքո:

Աղբյուրը՝ Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել