Ուսանողները ուսման վարձերի մասնակի փոխհատուցում են պահանջում

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ուսման վարձերի մասնակի փոխհատուցում է պահանջում։

Այս մասին հայտարարության մեջ ասվում է․

«Հարգելի՛ ուսանողներ,
ԵՊՀ ուսանողական խորհուրդը նախատեսում է դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելու ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում:

Այս պահանջը ավելի հիմնավորելու համար մենք նախաձեռնում ենք ստորագրահավաք, որին կարող եք միանալ ստորև ներկայացվող հայտը լրացնելով  https://forms.gle/8aSU4doqEXjUeRuT8

Հեռավար եղանակով կազմակերպվող դասապրոցեսի արդյունավետությունից մինչև երկրում տնտեսական ակտիվության անկում փաստում են, որ մեր պահանջը ավելի քան հիմնավոր է:

Հիմնավորումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կից հղումով:
https://forms.gle/8aSU4doqEXjUeRuT8

Ուսանողական խորհուրդը կոչ է անում ՀՀ ուսանողությանը միանալ սույն նախաձեռնությանը և դառնալ իր օրինական շահերի իրավատերը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել