Ոստիկաններն են դաժան ծեծի ենթարկել Գոռին և Էդգարին․ Գևորգ Ղազարյան

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն իր ֆեյբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանի և «Փյունիկի» ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանի հետ կապված միջադեպին։

«Ցանկանում եմ կոչով դիմել այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն Գոռ և Էդգար Մալաքյանների գործով։ Շատ հրապարակումներ եմ տեսնում, որտեղ ասվում է՝ օրենքը հավասար է բոլորի համար և կապ չունի, թե ինչ մասնագիտության տեր ես։ Իրականում, համաձայն եմ՝ կապ չունի, թե ինչ մասնագիտություն ունես, բայց այդ թվում են նաև ոստիկանները, ովքեր անօրինաբար դաժան ծեծի են ենթարկել Գոռին և Էդգարին։ Գոռը նույնիսկ ունի տեսուղության հետ կապված խնդիրներ, որը կարող է անդրադառնալ ամբողջ կյանքում իր գործունեության վրա։ Ուզում եմ նաև խոսել այն մարդկանց մասին, ովքեր որ շատ կտրուկ են արտահայտվում՝ առանց իրականությունը իմանալու։ Ուզում եմ ասել, որ շատ կայքերի գրածներ 99%-ով չեն համապատասխանում իրականությանը։ Գոռն ու Էդգարը չէին կարող երկու հոգով ծեծել 4,5,6 ոստիկանների, ընդհակառակը, ոստիկաններն են նրանց դաժան ծեծի ենթարկել։ Ամեն դեպքում, ցանկանում եմ այդ մարդկանց դիմել՝ ավելի լավ տեղեկացված լինել գործին, կամ փոքր-ինչ համբերություն ունենալ՝ իմանալու թե ինչ է իրականում եղել, նոր իրենց կարծիքը հայտնեն», – ասել է Ղազարյանը։

Տեսանյութը՝ այստեղ

https://www.facebook.com/gevorg.ghazaryan.14/videos/2994262364029074

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել