Եաևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանի տարբեր հատվածներում կտեղադրվեն առանձնացված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի, ապակու համար, որտեղ բնակիչները կլցնեն արդեն տանը տեսակավորած թափոնները:
«Ուշադրություն. լուսանկարներում երեւացող աղբամանները պայմանական են, մեր պատվիրածները ավելի լավ տեսք ունեն։
Դրանց վրա գրությունները, բնականաբար կլինեն հայերեն։ (Նախորդ պոստը խմբագրելու ընթացքում ջնջվեց, քննարկման մասնակիցներին խնդրում եմ ներողամիտ լինել)»։