Հոգեբանները պնդում են, որ պարտադիր պայման է հանդիսանում հաշտվելուց հետո համբուրվելը, անկախ այն հանգամանքից վեճն ընթանում է դատական, թե՞ արտադատական կարգով, քանի որ այն ավելի արագ է անց կացնում խռովությունը և վիրավորանքը:
Բացի այդ, հոգեբանները հավաստում են, որ համբույրով ավարտված տվյալ վեճը կրկին չի ծագի:
Պատահական չէ, որ թեժ սպորտային մենամարտերն ավարտվում են մասնակիցների ձեռքսեղմամբ:
Այն, կարծես թե, իրականացնում է նույն համբույրի գործառույթը, քանի որ հոգեբանորեն ստիպում է մասնակիցներին չանրադառնալ տվյալ վեճին:
Առայժմ հոգեբանների կողմից առաջարկվող տվյալ բարեփոխումը չի ներկայացվել ԱԺ դատին: Ներկայիս գործող օրենսդրությամբ կողմերի միջև կարող է կայացվել հաշտության համաձայնություն դատավարության ցանկացած փուլում և այն ձևակերպվում է գրավոր:
Ինչ վերաբերում է համբույրին, ապա վերջինս նախատեսված չէ օրենքով, մինչդեռ հիշենք նաև, որ թույլատրվում է այն ամենն ինչ արգելված չէ օրենքով:
Աղբյուր՝ Իրավաբան.net