Վրաստանում կորոնավիրուսով նորածին է վարակվել

Կորոնավիրուսով վարակված նորածնի վիճակը բավարար է: Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Բոճորիշվիլու կլինիկայի հասարակության հետ հարաբերության մենեջեր Մայա Ղուղունաշվիլին, նորածինն ունի ջերմություն և վարակի թեթև ախտանշաններ:

Ընդհանուր, Բոճորիշվիլու կլինիկայում նորածնի հետ գտնվում է նաև նրա ընտանիքի ևս 5 անդամ, այդ թվում՝ 6 տարեկան երեխա:

«Կլինիկայում այս պահի դրությամբ բուժում են ստանում ընտանիքի 6 անդամներ – տատիկը, պապիկը, ծնողները և երկու անչափահաս երեխա: Նորածնի վիճակը բավարար է, նրա մոտ դիտվում է ջերմություն: Ջերմություն ունեն նաև նրա մայրը, տատիկը և պապիկը: Բոլորի մոտ վարակը ընթանում է թեթև ախտանշաններով և նրանց վիճակը կայուն է»,- նշել է Մայա Ղուղունիշվիլին՝ Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել