Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նախորդ շաբաթ շրջանառության մեջ է դրվել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը հաստատելու ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
Ներկայացված նախագծում առկա են նոր լուծումներ: Առաջարկում ենք ակտիվ մասնակցել քննարկումներին և e-draft հարթակում ներկայացնել ձեր առաջարկությունները, որոնք առանձին քննարկման առարկա կդառնան մեր կողմից»։
Նախագծին ծանոթացեք նաև այստեղ ։