Ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգը կփոխվի

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2020 թվականին մարտի 6-ի փոփոխությունների համաձայն փոխվեց ֆինանսավորման մեթոդաբանությունը, և հանվեց ըստ աշակերտ թվի ֆինանսավորման մեխանիզմը։

Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշմամբ հաստատված ֆինանսավորման բանաձևը լուծում չի տալիս այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են համընդհանուր ներառականությունը, ուսուցչական և ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքների և աշխատավարձերի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելը, ինչպես նաև որոշ ծախսատեսակների նորմավորումը։

Նոր նախագծով առաջարկվում է՝ հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել՝ հիմք ընդունելով մի շարք սկզբունքներ՝ մասնավորապես միասնական մոտեցման ապահովում բոլոր հաստատությունների համար՝ անկախ վերջիններիս ենթակայության, ինչպես նաև բավարար պայմանների ստեղծում՝ հաստատությունների բնականոն գործունեության համար։

Համաձայն նախագծով առաջարկվող բանաձևի՝ ֆինանսավորման հաշվարկման համար հիմք են հանդիսանում մի շարք ելակետային տվյալներ՝ այդ թվում. դասարանների տարեկան միջին թիվը, մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների միջին թիվը, նվազագույն աշխատավարձը, տարբեր տիպի լրավճարներ և այլն;

Ֆինանսավորման հաշվարկի համար հիմք են հանդիսանում նաև հաստատությունների պահպանման ծախսերը, ինչպես նաև վերջիններիս համար սահմանված հաստիքների թիվը:

Այդ ամենը հնարավորություն է տալիս կիրառելով միասնական մոտեցում՝ հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար:

Կ Ա Ր Գ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1․ Սույն կարգով սահմանվում է պետական պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետև՝ հաստատություններ) պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործընթացը։

2․ Հաստատությունների ֆինանսավորումը իրականացվում է հիմք ընդունելով հետևյալ սկզբունքները․

2․1․ հաստատությունների ֆինանսավորումնը պետք է ապահովի միասնական մոտեցում,

2․2․ հաստատությունների ֆինանսավորումը պետք է ստեղծի բավարար պայմաններ հաստատությունների բնականոն գործունեության համար։

3․ Հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ մեթոդաբանությամբ․

3․1․ հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է ըստ իրենց կողմից իրականացվող ուսումնական ծրագրերի,

3․2․ անկախ հաստատությունների ենթակայության՝ ֆինանսավորումն իրականացվում է ընդհանուր բանաձևով։

  1. Հաստատությունները ենթակա են ֆինանսավորման հետևյալ բանաձևերով՝

Ըգ = ((ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա + (ՏԴթ + ՄԴթ + ԱԴթ)  x ԴՂլ +ՄՄգ + ՈՈՒԱա + ՆԽթ x ՈՒՆա x 1,8) x 12 + ԲԼլ + Սգ+ Դգ+ ՀԴծ,

որտեղ`

Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,

ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում դասարանների տարեկան միջին թիվն է, որը որոշվում է հետևյալ կերպ․ (հունվար ամսվա դասարանների թիվ x 2 + սեպտեմբեր ամսվա դասարանների թիվ) / 3, ընդ որում, հաշվարկման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման և լիազոր մարմնի հաստատած հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմահամակազմ դասարանի կազմավորման կարգերը,

ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվն է՝ համաձայն հաստատության օրինակելի ուսումնական պլանի,

ՈՒՆա-ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է, ընդ որում, 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման,

ԴՂլ-ն դասղեկության համար նախատեսվող լրավճարն է, որը հավասար է ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին,

ՄՄգ-ն մեթոդ միավորման ղեկավարին տրվող լրավճարն է, որը հավասար է ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին,

ՈՈՒԱա-ն վարչական անձնակազմի ամսեկան աշխատավարձն է, որը  հաշվարկվում է հետևյալ կերպ․

ա․ ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքներ․

հհ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը Ամսեկան աշխատավարձը
1. Տնօրեն 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը քաղաքացիական ծառայություն  ղեկավար պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք
2. Փոխտնօրեն ուսումնա-դաստիարակչական աշխատանքների գծով 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, 0,75  հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 3-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք
3. Փոխտնօրեն մասնագիտացված կրթության աջակցման գծով /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում/ 0,5 հաստիքային միավոր` 12 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում, 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում
4. Փոխտնօրեն վարչատնտեսական  աշխատանքների գծով 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում
5․ Զին․ ղեկ 0,5 հաստիքային միավոր` մինչև 5 դասարանների /7-րդ դասարանի և բարձր/ տարեկան միջին թվի դեպքում, 1 հաստիքային միավոր` 5 և ավելի դասարանների /7-րդ դասարանի և բարձր/ տարեկան միջին թվի դեպքում քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված լրավճար՝ համապատասխան զինվորական կոչման համար

Ընդ որում, 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,12 գործակիցը, 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,32 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,21 գործակիցը, 48 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,42 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,3 գործակիցը, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ նաև 1,27 գործակիցը, իսկ առանձին ավագ դպրոցների համար՝ 1,2 գործակիցը։

 Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների կատարումն իրականացվում է զին․ ղեկ-ի կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի հրամանով պարտականությունների կատարումը կարող է դրվել տնօրենի տեղակալ(ներ)ի կամ որևէ այլ աշխատողի վրա:

 

բհաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվող հաստիքներ․

հհ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը Ամսեկան աշխատավարձը
1. գլխավոր հաշվապահ 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, 1 հաստիքային միավոր` 12 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 4-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք
2․ տնտեսվար 0,5 հաստիքային միավոր` 12 ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում
3. հաշվապահ 0,5 հաստիքային միավոր` 24-ից 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, 1 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք
4. հաշվետար 0,5 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում
5. գնումների համակարգող 0,5 հաստիքային միավոր` 24-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, 1 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում
6. տնտեսագետ 1 հաստիքային միավոր` 48 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

 Ընդ որում, 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում գլխավոր հաշվապահի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,32 գործակիցը, 48 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,42 գործակիցը, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ նաև 1,27 գործակիցը, իսկ առանձին ավագ դպրոցների համար՝ 1,2 գործակիցը։

Գնումների համակարգողի հաստիքի բացայակության դեպքում վերջինիս կողմից իրականացվող աշխատանքները տնօրենի հրամանով կարող են դրվել հաշվապահի կամ հաշվետարի, կամ կամ որևէ այլ աշխատողի վրա:

գ․ հաստատությունում կադրային գործի իրականացման, գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

 հհ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը Ամսեկան աշխատավարձը
1. Տեսուչ` կադրերի գծով 0,5  հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում, 1 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 6-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք
2. Գործավար 0,5 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 7-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք
3․ Համակարգչային օպերատոր 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, 1 հաստիքային միավոր՝ 12-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք

 Ընդ որում, գործավարի կամ կադրերի գծով տեսուչի պարտականությունները կարող են դրվել համապատասխանաբար կադրերի գծով տեսուչի կամ գործավարի վրա։

դ․ հաստատությունում լաբորատորիաների կազմակերպման, մանկավարժահոգոբանական աջակցության տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հաստիքներ․

հհ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը Ամսեկան աշխատավարձը
1. Ուսուցչի օգնական ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարով 0,1 հաստիքային միավոր, ընդ որում, ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թիվը 50-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 հաստիքային միավոր ՈՒՆա X 0.8, բայց ոչ պակաս, քան Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը
2․ Լաբորանտ /յորաքանրյուր կահավորված լաբորատորիայի դեպքում/ 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, 1 հաստիքային միավոր՝ 12-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 6-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք
3. Կազմակերպիչ` միջոցառումների /մասնագիտացված  դպրոցների դեպքում/ 0,5 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում 1 հաստիքային միավոր, 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,5 հաստիքային միավոր քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք
4. Գրադարանավար 0,5 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում 1 հաստիքային միավոր, 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,5 հաստիքային միավոր քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 6-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք

ե․ հաստատությունում նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար համար նախատեսվող հաստիքներ․

 հհ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը Ամսեկան աշխատավարձը
1. Տնտեսվար /սննդով և  գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/ 0,5 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք
2. Պահեստապետ /սննդով և  գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/ 0,5 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում
3. Վարորդ /ավտոմեքենայի առկայության դեպքում/ 1 հաստիքային միավոր՝ մեկ տրանսպորտային միջոցի հաշվարկով, հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում՝ առկա ավտոմեքենաների քանակով, բայց ոչ ավելի քան 2 հաստիքային միավոր
4. Օժանդակ բանվոր  /սննդով և  գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/ 0,5 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 6-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք
5. Տնտեսուհի  /սննդով և  գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/ 1 հաստիքային միավոր՝ մինչև 100 գիշերակացով սովորողի դեպքում,
2 հաստիքային միավոր՝ 101-300 գիշերակացով սովորողի դեպքում,

3 հաստիքային միավոր՝ 301 և ավելի գիշերակացով սովորողի դեպքում

զ․   հաստատությունում շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

հհ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը Ամսեկան աշխատավարձը
1. Պարետ

1 հաստիքային միավոր՝  մինչև 300 գիշերակացով սովորողի դեպքում,

2 հաստիքային միավոր՝ 301 և ավելի գիշերակացով սովորողի դեպքում

քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք
2. Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետներ /էլեկտրագետ,  սանտեխնիկ, փականագործ/ 0,5 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 6-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք
3. Հնոցապան կաթսայատան առկայության դեպքում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի
4. Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման 0,5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը՝ ջեռուցումն ավտոնոմ համակարգով իրականացնելու դեպքում

է․ հաստատությունում շենքերի և հարակից տարածքների պահպանման և խնամքի աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

 հհ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը Ամսեկան աշխատավարձը
1. Պահակ

1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր անցակետի համար,

4 հաստիքային միավոր՝ շուրջօրյա հերթապահության դեպքում

քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 7-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք
2. Այգեպան 0.5 հաստիքային միավոր՝ մինչև 5000 քառ.մ մակերեսով այգու առկայության դեպքում,
1 հաստիքային միավոր՝ 5000 քառ.մ-ից ավելի մակերեսով այգու դեպքում
3. Հավաքարար 1 հաստիքային միավոր՝ վարչական տարածքի յուրաքանչյուր 600 քառ.մ-ի մաքրման համար /ընդ որում, երկհերթ ուսուցում կազմակերպվելու դեպքում կիրառվում է 1,5 գործակիցը /, ևս 1 հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր 2000 քառ.մ տարածքի մաքրման համար
4. Սպասարկող վերելակի Վերելակի առկայության դեպքում 0.5 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը քաղաքացիական ծառայություն  մասնագիտական պաշտոնների 6-րդ խմբի աշխատավարձի  1-ին
մակարդակին համարժեք

Ընդ որում, 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ հաստիքի համար սահմանված ամսեկան աշխատավարձը սույն որոշմամբ հաշվարկված աշխատավարձից բարձր լինելու դեպքում այն կարող է պահպանվել՝ լիազոր մարմնի որոշմամբ։

ՆԽթ-ն նախակրթարանի խմբակների թիվն է,

ԲԼլ-ն բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարն է, որի չափը որոշվում է տվյալ հաստատության աշխատակիցների թվի (ուսուցչական դրույքների, մանկավարժական և վարչական հաստիքների թվի հանրագումարի) միջին տարեկան թվի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պետական մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի (աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքում) չափի և 12 թվի արտադրյալին,

Սգ-ն սննդի գումարն է, որը հաշվարկվում է ըստ օրեկան մեկ սովորողի հաշվով՝ մեկանգամյա սնննդով ապահովելու դեպքում՝ 140 դրամ, երթևեկ սովորողների համար՝ 781 դրամ, գիշերող սովորողների համար՝ 1297 դրամ, մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոցների համար կիրառելի է 1,134 գործակիցը,

Դգ-ն դասագրքերի ներդրումային գումարների փոխհատուցման չափն է, որը հաշվարկվում է ըստ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանինքների սովորողների /4-րդ և ավելի դասարանների սովորողներ/ և տվյալ դասարանի դասագրքերի փաթեթի համար սահմանված վարձավճարի գումարի արտադրյալի՝ բացառությամբ այլ ծրագրերով դասագրքերով ապահովվող դպրոցների,

ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը, այդ թվում՝

էլեկտրոմատակարարման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով,

բնական գազի մատակարարման և սպասարկման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով,

ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով,

աղբահանման ծախսերը, որը հավասար է Աղբահանության և սանիտարական մաքրման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրթական և ուսումնական նշանակության շենքերի և շինությունների աղբահանության վճարի տարեկան չափին,

ներքին գործուղումների և ծառայողական ուղևորությունների ծախսերը, որը հաշվարկվում է․

մինչև 10 դասարան ունեցող և Երևան քաղաքում գտնվող պետական ուսումնական հաստատությունների համար՝ տարեկան 83,2 հազ․ դրամ,

10 և ավելի, սակայն 20-ից պակաս դասարան ունեցող (բացառության Երևան քաղաքում գտնվող)  պետական ուսումնական հաստատությունների համար՝ տարեկան 124,8 հազ․ դրամ,

20 և ավելի, սակայն 45-ից պակաս դասարան ունեցող (բացառության Երևան քաղաքում գտնվող)  պետական ուսումնական հաստատությունների համար՝ տարեկան 156,0 հազ․ դրամ,

45 և ավելի դասարան ունեցող (բացառության Երևան քաղաքում գտնվող)  պետական ուսումնական հաստատությունների համար՝ տարեկան 197,6 հազ․ դրամ,

Ընդ որում, առանձին ավագ դպրոցների․ ինչպես նաև մասնագիտացված և հատուկ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը։

կապի ծառայությունների ծախսերը, որը հաշվարկվում է հետևյալ աղյուսակով․

 Դասարանների միջին տարեկան թիվը հասանելիք ֆիքսված հեռախոսակապի ընդամենը՝ տարեկան վճարը /հազ․ դրամ/
թիվը բաժանորդավճարը /դրամ/ միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցությունների սահմանաչափը /դրամ/
մինչև 12 1 2500 4000 78.00
10 և ավելի, սակայն 36-ից պակաս 2 2500 4000 108.00
36 և ավելի 3 2500 8000 186.00

Ընդ որում, մասնագիտացված և հատուկ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը։

այլ կոմունալ ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 5730-ի, ընդ որում, առանձին ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը,  մասնագիտացված դպրոցների համար՝ 1,35  գործակիցը, հատուկ դպրոցների համար՝ 1,5 գործակիցը։

գրասենյակային ապրանքների և նյութերի, տնտեսական ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 13740-ի, ընդ որում, առանձին ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը,  մասնագիտացված դպրոցների համար՝ 1,55  գործակիցը, հատուկ դպրոցների համար՝ 1,95 գործակիցը,

ներառական համրարեցման համար նախատեսված ծախսերը, որը հաշվարկվում է երեք տարվա կտրվածքով 3297 հազ․ դրամ  /յուրաքնչուր տարի 1099 հազ․ դրամ/ և տրվում է այն ուսումնական հաստատություններին, որոնք  համրարեցված չեն ներառական կրթությանը կամ ընդգրկված չեն այդ նպատակով ֆինանսավորվող ծրագրերում, ինչպես նաև առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է դպրոցին ամրացված անշարժ գույքի հիմնանորոգում։ Տվյալ ծախսի նպատակահարմարությունը որոշում է դպրողի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը,

ներառական համրարեցման համար նախատեսված շարունակական ծախսերը, որը հաշվարկվում է ներառական համրարեցման համար նախատեսված ծախսերի 7 տոկոսի չափով, ընդ որում, հաշվարկվում է այն դպրոցների համար, որոնք արդեն իսկ համրարեցված են ներառական կրթությանը,

այլ ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 185876-ի,  ընդ որում, առանձին ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, մասնագիտացված դպրոցների համար՝ 1,35 գործակիցը, հատուկ դպրոցների համար՝ 1,5 գործակիցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել