Կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո  հանդես է գալու բրիֆինգով, որին մասնակցում են նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Վարչապետը իր ելույթի ընթացքում նշեց, որ հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է:

«Վերջին 4-5 օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին: Ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, և ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին:

Իհարկե այս համեմատությունը հարաբերական է, որովհետև ցավոք այս վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով: Այս ընթացքում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,-նշեց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել