Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալու բրիֆինգով, որին մասնակցում են նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Վարչապետը իր ելույթի ընթացքում նշեց, որ հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է:
«Վերջին 4-5 օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին: Ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, և ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին:
Իհարկե այս համեմատությունը հարաբերական է, որովհետև ցավոք այս վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով: Այս ընթացքում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,-նշեց վարչապետը։