Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոսը՝ Վարդան Պետրոսյանին համալսարան չթողնելու մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ, ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս Վարուժան Ավետիքյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ընդդիմադիր հայացքներ ունեցող դերասան Վարդան Պետրոսյանին Հայաստանում ֆրանսիական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը չթոռնելու փաստին: Նա գրել է.

«2000 թվից, բացման օրվանից Ֆրանսիական համալսարանում դաս եմ տալիս: Ու թեև դասավանդածս առարկան իրավունք ա, էս 13 տարիների ընթացքում էրեխեքին էրկու բան եմ փորձել սովորացնել: Էրկու կարևոր բան: Մեկը ստեղծագործական ոգին ա (Créativité), մյուսը հետաքրքրասիրությունը (Curiosité): Հիմա դուք, որ չեք թողել, որ հայ արվեստի ամենաստեղծագործ ներկայացուցիչներից մեկը, Վարդան Պետրոսյանը մտնի ու շատերի հետ նաև իմ ստեղծած համալսարանի սաների հետ նրանց հետաքրքրասիրությունը արթնացնող ու զարգացնող զրույց ունենա, ո՞նց եք պատկերացնում, որ ես կարողանամ էրեխեքիս համոզել ամբողջ կյանքում փնտրել ու պրպտել, փորփրել ու խորանալ, հորինել ու ստեղծել, ծնել ու աճեցնել, տարածվել ու բարձրանալ: Հը՞: Ո՞նց»: 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել