ՌԴ-ում հաջողությամբ ավարտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բժշկական փորձարկումները

Ռուսաստանում հաջողությամբ ավարտել են կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի բժշկական փորձարկումները։  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ն։

Կամավորների վրա փորձարկումն սկսվել էր հունիսի 18-ից։ Բացի առաջին մի քանի օրերին մարմնի ջերմության բարձրացումը, այլ բացասական ռեակցիաներ նրանց մոտ չեն առաջացել։ Կամավորներին դուրս կգրեն հուլիսի 15-ին։

Պատվաստանյութը ստեղծվել է արհեստականորեն և չի պարունակում կորոնավիրուսի մասեր, բայց դրա սկզբունքն այնպիսին է, որ այն պետք է առաջացնի իմունային պատասխան COVID-19-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել