Ռուսաստանում հաջողությամբ ավարտել են կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի բժշկական փորձարկումները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ն։
Կամավորների վրա փորձարկումն սկսվել էր հունիսի 18-ից։ Բացի առաջին մի քանի օրերին մարմնի ջերմության բարձրացումը, այլ բացասական ռեակցիաներ նրանց մոտ չեն առաջացել։ Կամավորներին դուրս կգրեն հուլիսի 15-ին։
Պատվաստանյութը ստեղծվել է արհեստականորեն և չի պարունակում կորոնավիրուսի մասեր, բայց դրա սկզբունքն այնպիսին է, որ այն պետք է առաջացնի իմունային պատասխան COVID-19-ին։