Ամբողջ կաթոլիկ աշխարհը սպասում է սպիտակ ծխի ելնելուն (Լուսանկարներ Վատիկանից)

Հռոմի Պապի ընտրությունը կարևորագույն իրադարձություն է ամբողջ կաթոլիկ աշխարհի համար: Հարյուրավոր մարդիկ մի քանի օր շարունակ հավաքված են Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում և սպասում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած կարդինալների որոշմանը, որոնք պետք է ընտրեն Հռոմի Պապ:

 

Խորհրդավոր ծուխը, որը ելնելու է Սիքստինյան մատուռի տանիքից, կազդարարի Հռոմի Պապի ընտրվելու մասին: Նշենք նաև, որ ընտրությունները գաղտնի են և անց են կացվում Սիքստինյան մատուռում, որն այժմ փակ է բոլոր այցելուների և զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնում է Իրավաբան.net-ի թղթակիցը:

 

Հիշեցնենք, որ Հռոմի Պապի ընտրության պաշտոնական գործընթացը սկսվել է մարտի 12-ին և ընտրության արդյունքների մասին տեղեկությունը ակնկալվում է մոտակա օրերին:

 

Լուսանկարները` Նվարդ Լոռյանի

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել