Դատարան ներկայանալու ծանուցում «Facebook»-ի միջոցո՞վ

Ավստրալիայում գործում է մի որոշում, որի համաձայն՝ մեղադրյալներին դատարան են կանչում «Facebook»-ի նրանց անձնական էջում ծանուցում ուղարկելու միջոցով: Նման ծանուցման տեղադրումը անձի ֆեյսբուքյան էջում համարվում է իրավաբանորեն պարտադիր, և դատարան չներկայանալը առաջացնում է համապատասխան հետևանքներ:

Ի տարբերություն Ավստրալիայի՝ Հայաստանում վկան, տուժողը, կասկածյալը և մեղադրյալը քննիչի մոտ կանչվում են ծանուցագրով: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ուր և երբ (օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:

Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով: Նրա ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը) կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:

Համապատասխան անձինք դատարան նույնպես կանչվում են ծանուցագրերով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել