Ե՞րբ է փողոցում համբուրվելը դարձել մեր ազգային ինքնության մաս․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ հիբրիդային պատերազմը շարունակվում է՝ կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու միջոցով։

Նա նշեց նաև սոցիալական ցանցում տարածվող լուրերի մասին․ «Սոցցանցերում գրում են, որ կառավարությունը կորոնավիրուսից օգտվելով ասում է՝ իրար մի համբուրեք հանդիպելիս, և դրանով փորձում է մեր ազգային ինքնությունը արմատախիլ անել։ Ե՞րբ է փողոցում համբուրվելը դարձել մեր ազգային ինքնության մաս։ Ասենք, Եղիշե Չարենցը ու Հովհաննես Թումանյանը, որ փողոցում հանդիպել են, փաթեթվել, համբուրվե՞լ են։ Կամ Մարտիրոս Սարյանն ու Ավետիք Իսահակյանը»։

Նա նշեց, որ կարծես թե սխալ են արել՝ արտակարգ դրության իրավական ռեժիմից տեղեկատվության վերաբերյալ սահմանափակումը հանելու ժամանակ։

«Ով ինչ ուզում՝ ասում ա։ Մեկը ասում ա՝ կորոնավիրուս չկա, չիպ են դնում, մեկուսացված մարդիկ չկան հյուրանոցներում։ Մի տեղ մասոնական ժողով ա, մի տեղ գեյերի ժողով ա, մի տեղ հակահայկական ուժերի ժողով ա, մի տեղ պրոթուրքական ուժերի ժողով ա։ Այսինքն, կառավարությունը սաղ գործերը թողել էր, ինչքան հակահայկական ժողով կար՝ իրականացրել է և բոլոր որոշումները կայացվել են»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսնայութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել